Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին, ով պաշտոնը ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերին, հինգերորդ անգամ կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Այդահոյում ամերիկացի խոշոր ձեռնարկատերերի հետ գործարար համաժողովին, հայտնում է La Nacion թերթը։

Թերթի փոխանցմամբ, պետության ղեկավարի հետ ԱՄՆ կմեկնեն նրա քույրը՝ Կարինա Մայլին, ով զբաղեցնում է նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնը, և էկոնոմիկայի նախարար Լուի Կապուտոն։ «Նախագահը դասախոսություն է կարդալու մասնակիցների համար։ Նա կհանդիպի նաև աշխարհի խոշորագույն ընկերությունների հիմնադիրների և սեփականատերերի հետ։ Այս հանդիպումները առանցքային դեր են խաղում ներդրումներ ներգրավելու մեր ռազմավարության մեջ»,- հրատարակությանը ասել է ԱՄՆ-ում Արգենտինայի դեսպան Խերարդո Վերտեյնը։

Առայժմ տեղեկություններ չկան, որ Մայլին նախատեսում է իր ուղեւորության ընթացքում հանդիպել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ։ Իր երդմնակալությունից ի վեր Արգենտինայի նախագահն արդեն չորս անգամ այցելել է ԱՄՆ, սակայն այցերից ոչ մեկը պետական ​​չի եղել։