ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն անվանել է պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու և Դոնալդ Թրամփին հաղթելու ամենաորակավորված թեկնածուն։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը՝ հուլիսի 12-ին, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո առանձին մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարծում եմ՝ ես ամենաորակավորված մարդն եմ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար: Ես մեկ անգամ հաղթել եմ նրան և նորից կհաղթեմ», - ասել է Բայդենը մամուլի ասուլիսում, որը ամերիկյան լրատվամիջոցներն անվանել են «ամենակարևորը նրա կարիերայում» և «առանցքային» իր նախընտրական արշավում Դոնալդ Թրամփի հետ վատ բանավեճից հետո:
Մեկ ժամվա ընթացքում Բայդենը պատասխանել է 10 լրագրողների 19 հարցի, որոնցից շատերը վերաբերում էին նրա առողջությանը, քարոզարշավի անցկացման կարողությանը և նախագահի պաշտոնը վերսկսելու կարողությանը։ Միաժամանակ, լրատվամիջոցները որոշակի փոփոխություններ են նկատել նախագահի հռետորաբանության մեջ, որը մեկ շաբաթ առաջ ընդգծել էր, որ միայն Աստված կարող է ստիպել իրեն հեռանալ մրցավազքից։ «Վստահ եմ, որ ամենաորակավորվածն եմ երկիրը ղեկավարելու և հաղթելու համար: Բայց կան այլ մարդիկ, որոնք կարող են հաղթել Թրամփին»,- ասել է Բայդենը։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ հրաժարվի մրցապյքարից, եթե հարցումները ցույց տան, որ փոխնախագահ Քամալա Հարիսը հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունի, Բայդենը պատասխանել է. «Ես վճռական եմ առաջադրվել»,- ընդգծել է նախագահը։





























