Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը տեղափոխվել է հնդկական մասնավոր հիվանդանոց՝ մեջքի ցավից բողոքելուց հետո։ Այս մասին հայտնում է Համայն հնդկական բժշկական գիտությունների ինստիտուտի մամուլի ծառայությունը։
Հնդկաստանի ռազմական գերատեսչության 73-ամյա ղեկավարի վիճակը կայուն է. Նա գտնվում է հսկողության տակ և ենթարկվում է փորձաքննության։
Սինգհը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ միասին եղել է հնդիկ ամենահարուստ գործարար Մուկեշ Ամբանիի որդու հարսանիքին հրավիրվածների թվում։ Եռօրյա տոնակատարությունները սկսվում են ուրբաթ օրը Մումբայում։





























