Ռուս-չինական բարեկամության, խաղաղության և զարգացման կոմիտեի ռուսական մասի նախագահ Բորիս Տիտովը վստահ է, որ Մինսկի խաղողի գինու գործարանից Ռուսաստան արտադրանքի մատակարարումը արտադրանքի ներքին շուկայում իրացման ուղիների վերականգնում է, հաղորդում է РБК-ն։

Տիտովն ընդգծել է, որ ռուսաստանցի արտադրողներին արգելվում է ոչ ռուսաստանյան գինեգործական նյութերից պատրաստված արտադրանքը գինի անվանել։ Սակայն բելառուսական գինեգործական գործարանները նման սահմանափակումներ չունեն։ Բացի այդ, բելառուս արտադրողները, ինչպես նշել է Տիտովը, չեն ենթարկվում ներմուծման մաքսատուրքերի, որոնք գործում են 2023 թվականից ԵՄ երկրներից ներկրվող գինիների համար։

«Ընդհանրապես, պետք է ոչ թե նայել, թե ներմուծման ինչ հայտարարագրեր են տրվել, այլ ինչ ապրանքներ են մատակարարվելու և ինչ գներով։ Եթե ​​հանկարծ պարզվի, որ շուկան լցվել է Մինսկից ցածր գնային կատեգորիայի խմիչքներով, ապա բնականաբար հարց կառաջանա՝ այդ դեպքում ո՞րն է հայրենական արտադրողին աջակցությունը։ Ինչո՞ւ այն, ինչ այժմ արգելված է յուրայիններին, թույլատրվում է մեր հարևաններին։ Ո՞րն է տնտեսական իմաստը: - ասում է Տիտովը։ 

Ռուսաստանի գինեգործների  ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Պլոտնիկովը հայտնել է, որ ասոցիացիան հարցում է ներկայացրել Մինսկի գինեգործարանին և կորոշի իր դիրքորոշումը՝ կախված ստացված տեղեկություններից։ «Եթե այդ գինին արտադրվում է Մաքսային միության տարածքում (ասենք՝ Ռուսաստանում կամ Հայաստանում), և շշալցվում է  Բելառուսում, մենք ողջունում ենք մեր երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնումը», - հավելել է Ալեքսեյ Պլոտնիկովը։ «Եթե ԵԱՏՄ-ից դուրս երկրներից ներկրվող գինին  է շշալցվում է Մինսկի գինեգործարանում, ապա այդպիսի մատակարարումները նվազագույնը խաթարում են Ռուսաստանի պետական ​​քաղաքականությունը խաղողագործության և գինեգործության ոլորտում, և նման ապրանքները մեր դարակներում պետք է խստորեն մակնշվեն «ոչ գինի» անունով»: Փորձագետն ընդգծել է, որ պետական ​​մակարդակով պարզապես գինիների ներկրման ռազմավարություն չի կարող լինել, քանի որ դա ռազմավարական արտադրանք չէ։ «Այն, ինչ պետությունը կարող է և պետք է անի՝ մշակել, իրականացնել և կատարելագործել սեփական հայրենական արտադրության, այդ թվում՝ գինու զարգացման ռազմավարությունը», - ընդգծել է Ալեքսեյ Պլոտնիկովը։