Դեմոկրատական ​​որոշ խոշոր դոնորներ Future Forward-ին՝ նախագահ Ջո Բայդենի կողմնակիցների քաղաքական գործողությունների խոշոր կոմիտեին, ասել են, որ մոտ 90 միլիոն դոլարի ներդրումը ներկայումս կասեցված է, քանի դեռ Բայդենը գլխավորում է կուսակցության ցուցակը մրցավազքում, հաղորդում է The New York Times-ը:

Պարբերականի անանուն աղբյուրների համաձայն, սառեցված վճարները ներառում են բազմաթիվ պարտավորություններ՝ ութանիշ թվի չափով։

Նման ահռելի գումարները պահելու որոշումը հունիսի վերջին բանավեճում Բայդենի վատ ելույթի հետևանքի ամենակոնկրետ օրինակներից մեկն է, ընդգծում է թերթը։

Դոնորներից մեկն ասել է, որ «Future Forward»-ը բանավեճից հետո քանիցս դիմել է իրեն վճարելու հարցով, սակայն նա և իր ընկերները «ձեռնպահ են մնացել»:

Կոնգրեսում Բայդենից հրաժարական պահանջող դեմոկրատների թիվն օրեցօր ավելանում է։ Հիմնադրամի կանխիկ միջոցների հավանական պակասը կապված է այն բանի հետ, որ քարոզարշավը պատրաստվում է հուլիսյան դրամահավաքի ծանր ժամանակաշրջանին, քանի որ խոշոր դոնորները կասկածի տակ են դնում նոյեմբերին հաղթելու Բայդենի կարողությունը:

Հարցումը ցույց է տվել, որ Բայդենի ընդհանուր բարենպաստ վարկանիշն ավելի վատն է, քան մյուս բոլոր այլընտրանքային թեկնածուներինը: Ըստ ճեպազրույցին ներկա երկու աղբյուրների, խումբը դոնորներին հրավիրել է բանավեճից անմիջապես առաջ՝ քննարկելու դրամահավաքի և մրցավազքի վիճակը:

Խմբի ներկայացուցիչները դոնորներին հյտնել են, որ Future Forward-ի  սուպեր PAC-ի շահույթ չհետապնդող խմբի միջոցով նրանք հույս ունեին ընտրությունների համար հավաքել 700 միլիոն դոլար կամ ավելի, սակայն այդ պահի դրությամբ հավաքել են 430 միլիոն դոլար: