Նյու Յորքի ոստիկանական վարչությունը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Մանհեթենում գտնվող Trump Tower-ում և Նյու Յորքի այլ տեսարժան վայրերում՝ նախկին նախագահ և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո, հայտնում է CBS News-ը։
«Իրադարձությունները, որոնք ծավալվեցին Փենսիլվանիայի այսօրվա հանրահավաքում, սարսափելի են: Ես աղոթում եմ նախկին նախագահ Թրամփի, նրա ընտանիքի և բոլոր նրանց համար, ովքեր ներկա էին այսօրվա միջոցառմանը։ Քաղաքական բռնությունն այս երկրում տեղ չունի։ Անվտանգության ուժեղացված միջոցառումներից ելնելով, Նյու Յորքի ոստիկանությունն իր աշխատակիցներին տեղակայել է հինգ շրջանների որոշակի վայրերում», - գրել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը X-ի իր միկրոբլոգում:
«Մինչ մենք մեծացնում ենք այդ ռեսուրսները, մենք ցանկանում ենք հստակեցնել, որ այս պահին որևէ կապ չենք տեսնում Նյու Յորքի հետ», - ավելացրել է քաղաքապետի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ զոհվել է, այդ թվում՝ կրակողը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է է Գաղտնի ծառայության դիպուկահարը։
Ավելի վաղ ՀԴԲ-ն հրապարակել էր կրակողի անունը․ նա Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսն է եղել։





























