Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  X-ի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։

«Ես խստորեն դատապարտում եմ ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու պարոն Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։ Ես իմ խորին մաղթանքներն եմ հղում պարոն Թրամփին, նրա ընտանիքին և մերձավորներին։ Հավատում եմ, որ հարձակման հետաքննությունը կանցկացվի ամենաարդյունավետ ձևով, իսկ մեղավորներն ու սադրիչները հնարավորինս արագ պատասխանատվության կենթարկվեն՝ ԱՄՆ ընտրությունների և համաշխարհային կայունության վրա ստվեր չգցելու համար։

Թուրքիան շարունակելու է աջակցել  Միացյալ Նահանգների բարեկամ և դաշնակից ժողովրդին»,- նշել է Թուրքիայի նախագահը։