Դամասկոսում եւ Սիրիայի այլ քաղաքներում տեղի ժամանակով առավոտյան ժամը 07.00-ին բացվել են ավելի քան 8 հազար ընտրատեղամասեր Ժողովրդական խորհրդի (միապալատ խորհրդարան) ընտրությունների համար։
Ինչպես տեղեկացրել են ընտրությունների վերահսկման Բարձրագույն դատական կոմիտեում (ընտրական կոմիտե), 250 պատգամավորական տեղերի համար պայքարում է 1 516 հավակնորդ, որոնք ներկայացնում են երկրի բոլոր շրջանները։ Կանխատեսումների համաձայն՝ խորհրդարանի կազմը քվեարկության արդյունքում կարող է թարմացվել ավելի քան 50 տոկոսով։
Ֆավորիտը «Ազգային միաբանություն» կոալիցիան է, որը հաղթել է 2020թ. ընտրություններում։ Նրա ցուցակում 168 թեկնածու են գրանցված կառավարող Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությունից (ԱՍՎԿ) եւ նրա դաշնակից 16 կազմակերպություններ Առաջադեմ ազգային ճակատից։ Հանրապետության նախագահ Բաշար Ասադը ԱՍՎԿ գլխավոր քարտուղարն է, որն իշխանության է եկել 1963թ. մարտի 8-ին։
Ժողովրդական կամարտահայտման գործընթացը տեղի է ունենում, սիրիական շրջանների մեծ մասում։ Իդլիբի եւ Թուրքիայի հետ սահմանամերձ այն շրջանների բնակիչների համար, որոնք գտնվում են կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս, կազմակերպվել են ավելի քան 70 ընտրատեղամասեր հարեւան Հալեպ, Լաթաքիա եւ Համա նահանգներում։ Եվս 90 ընտրատեղամաս առանձնացվել է Ռաքքայից տեղահանված անձանց քվեարկության համար, որը գտնվում է քրդական կազմավորումների հսկողության տակ։





























