ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալ Թրամփի դեմ մահափորձը բարձրացրել է հուլիսի 18-ին Եվրախորհրդարանի նիստում Եվրահանձնաժողովի նոր կազմում ղեկավար պաշտոնին ֆոն դեր Լյայենի հաստատման շանսերը, նշել է Politico թերթի եվրոպական տարբերակը։  

«Ուրսուլա ֆոն դեր Լյայենի վերընտրման հաստատման քվեարկության ակնկալիքները Եվրախորհրդարանում արդեն բավական բարձր են Ուկրաինայում հակամարտության, Ֆրանսիայում քաղաքական  քաոսի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «խաղաղության շրջագայության» ֆոնին»,- նշել է պարբերականը։- Թրամփի դեմ մահափորձը էլ ավելի է բարձրացրել այդ սպասումները։ Ֆոն դեր Լյայենի լիազորությունների հաստատման քվեարկությունը կամ կայունության եւ հաջորդականության ազդանշան կտա, կամ կհանգեցնի մի իրավիճակի, որը միությունում կարող է անվանվել միայն քաղաքական քաոս»։