Ճապոնիայի գլխավոր ոստիկանական վարչությունը կարգադրել է ուժեղացնել քաղաքական գործիչների անվտանգության եւ պահպանության միջոցները ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի դեմ մահափորձից հետո, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։

Միջոցները վերաբերում են ամբողջ երկրում քաղաքական գործիչների հրապարակային ելույթների անցկացմանը, հատկապես անհրաժեշտ է ուժեղացնել անվտանգությունը հանդիսատեսների գոտում։ Մասնավորապես, ելույթի ժամանակ քաղաքական գործիչների կյանքի պահպանության համար վարչությունը պահանջել է տարածաշրջանային բաժանմունքներից օգտագործել զրահապանակներ եւ թաքստոցներ։

2022թ. հուլիսին ելույթի ժամանակ սպանվեց Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն։ Անցած տարվա ապրիլին ելույթի ժամանակ մահափորձ կատարվեց գործող վարչապետ Ֆումիո Կիսիդայի դեմ։ Դրանից հետո ելույթների ժամանակ սկսեցին ստուգել անձնական իրերը, մտցվեցին անցագրեր, ավելացրին տարածությունը ելույթ ունեցողի եւ հանդիսատեսների միջեւ։ Սակայն Թրամփի դեմ մահափորձից հետո կարգադրություն արվեց էլ ավելի ուժեղացնել անվտանգության միջոցները։