Ամերիկյան խոշոր Amazon մարքետփլեյսը հեղեղվել է «անխոցելին» կարգախոսով եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարով ապրանքներով՝ շաբաթօրյա մահափորձից հետո։
Օրինակ, կարելի է 20 դոլարով գնել շապիկ, գլխարկ՝ 10 դոլարով, բամպերի սթիկերներ՝ 5 դոլարով։ Ապրանքների մեծ մասի վրա արդեն կա հանրահայտ լուսանկարը, որտեղ Թրամփը արնաշաղախ դեմքով բռունցքը վեր է պարզել մահափորձից հետո, ինչպես նաեւ նշված է 2024 թվականը, երբ տեղի կունենան ընտրություններն ԱՄՆ-ում։





























