Իտալիայում վերջին երկու օրվա ընթացքում երկրում մոլեգնող ծայրահեղ շոգի պատճառով չորս մարդ է մահացել, հայտնել է ANSA գործակալությունը։
Մասնավորապես, հանգստյան օրերին Բարիի մերձակայքի Ջովինացո լողափում գիտակցությունը կորցնելուց հետո 70-ամյա տղամարդը մահացել է։
Շաբաթ օրը ևս երկու մահ է գրանցվել նաև Պուլիայի հարավային շրջանի լողափերում, Հռոմում ևս մեկ տարեց տղամարդ է մահացել շոգից:
Ներայում Իտալիայի 11 քաղաքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով։ Վտանգի կարմիր մակարդակը նշանակում է, որ շոգն այնքան ուժեղ է, որ սպառնում է ոչ միայն խոցելի բնակչության, այլև վտանգավոր է անգամ ակտիվ, առողջ մարդկանց առողջության համար:
Իտալիայում սաստիկ շոգերն, ըստ կանխատեսումների, կտևեն առնվազն մինչև ամսվա վերջ։




























