Իլոն Մասկը նախատեսում է ամսական մոտ 45 մլն դոլար տրամադրել նոր քաղաքական կոմիտեին, որն աջակցում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին նախագահական ընտրապայքարի շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ, հունիսին ստեղծված կոմիտեն՝ America PAC անվանմամբ, նպատակ ունի գրանցել ընտրողներին, համոզել քվեարկել ժամկետից շուտ, ինչպես նաեւ հարցում իրականացնել տատանվող նահանգներում։ Նշվել է, որ կոմիտեն վարձել է հարյուրավոր մարդկանց աշխատանքներ իրականացնելու համար։

Palantir Technologies ընկերությունը, գործարար երկվորյակ եղբայրներ Թայլեր եւ Քեմերոն Ուինքլվոսները, Կանադայում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Քրաֆտը եւ նրա ամուսինը՝ Ջո Քրաֆտը (Alliance Resource Partners ածխարդյունահանման ընկերության գլխավոր տնօրեն) նույնպես հանդես են գալիս որպես America PAC-ի հովանավորներ,  նշել է WSJ-ն։