Դոնալդ Թրամփի ԱՄՆ փոխնախագահի թեկնածու առաջադրված Ջեյ Դի Վենսը անցյալ շաբաթ աջակողմյան կոնֆերանսում իր ելույթի ժամանակ Մեծ Բրիտանիան անվանել է «միջուկային զենք ունեցող մահմեդական ​​երկիր», գրում է բրիտանական The Independent պարբերականը։

Վերհիշելով ընկերոջ հետ զրույցը՝ 39-ամյա սենատորն ասել է, որ իրեն հետաքրքրում է, թե որ միջուկային զենքը առաջինը որ «ճշմարիտ մահմեդական ​​երկրին» հասանելի կլինի:

Ամերկացի սենատորը հավելել  է, որ գուցե դա Իրանն է, կամ  գուցե Պակիստանը, որը կարծես թե արդեն համարվում է միջուկային երկիր։  «Բայց հետո վերջապես որոշեցինք, որ դա Մեծ Բրիտանիան է, քանի որ հենց նոր իշխանության են եկել լեյբորիստները»:

 «Ամերիկյան առաջնորդները պետք է հոգ տանեն ամերիկացիների մասին... իսկ բրիտանացի առաջնորդները թող հոգ տանեն բրիտանացի քաղաքացիների, կամ հպատակների կամ չգիտեմ՝ էլ ուրիշ ոնց եք ձեզ այնտեղ անվանում»,- հայտարարել է Վենսը։

«Ի դեպ, ես ևս մեկ բանի համար պետք է ձաղկեմ Մեծ Բրիտանիային»,-նշել է ամերիկացի սենատորն ու հավելել, որ լեյբորիստական ​​կառավարության ընտրությունը հանգեցրել է նրան, որ Մեծ Բրիտանիան դարձավ «առաջին իսկապես մահմեդական ​​երկիրը, որը միջուկային զենք կստանա»:

«Թորի կուսակցության մեր ընկերներին ես պետք է ասեմ, որ դուք, տղաներ, պետք է խելքներդ գլուխներդ հավաքեք», - եզրափակել է ամերիկացի սենատորը: