Իսրայելից ընդմիշտ լքող իսրայելցիների թիվը կտրուկ աճել է հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակումից և դրան հաջորդած Գազայում պատերազմից հետո, սակայն, ըստ իսրայելական լրատվամիջոցների վկայակոչված տվյալների, հաջորդ ամիսներին այդ թիվը նվազել է, իսկ այժմ կայունացել է։

Ըստ Channel 12 News-ի՝ Վիճակագրության կենտրոնական բյուրոյի տվյալները 2023 թվականի հոկտեմբերին ՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 285%-ի աճ են ցույց տալիս:

Հաջորդ ամիս միտումը կտրուկ փոխվել է. 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մարտը 30 հազար իսրայելցիներ մշտապես լքել են երկիրը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14%-ով պակաս է:

Տվյալները միաժամանակ արտասահմանից վերադարձած իսրայելցիների թվի 21%-ով անկում են ցույց տալիս, ընդ որում 8898-ը Իսրայել են վերադարձել 2023-ի հոկտեմբերից մինչև 2024-ի մարտը, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ Իսրայել էր վերադարձել 11 հազար 231 իսրայելցի:

Բացի դրանից, պատերազմին նախորդող ամիսներին, կառավարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի դեմ զանգվածային բողոքի ցույցերի պայմաններում, արտասահման մեկնող իսրայելցիների թիվը 2023 թվականի հունիս-սեպտեմբերին 2022 թվականի համեմատ աճել է 51%-ով: