Ուրբաթ օրը սակարկությունների ընթացքում նավթի գները նվազում են։ Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,37 դոլարով (0,43%)՝ հասնելով 84,74 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Հինգշաբթի օրը Brent-ն աճել է 0,03 դոլարով (0,4%)՝ հասնելով 85,11 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ էժանացել են 0,46 դոլարով (0,56%)՝ հասնելով 82,36 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը նվազել է 0,03 դոլարով (0,4%)՝ հասնելով 82,82 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։