Ավստրալացի և չինացի գիտնականների միջազգային խումբը գտել է քաղաքային տարածքները սառեցնելու միջոցը՝ դրանք «գյուղական գոտով» շրջապատելու եղանակով: Հետազոտությունը հրապարակվել է Nature Cities (NatCities) գիտական ​​ամսագրում:

Թիմն ուսումնասիրել է Չինաստանի 30 քաղաքների շրջակայքի  2000-ից 2020 թվականների արբանյակային տվյալները: Ուղեծրային դիտարկումները հնարավորություն են տվել գնահատել Երկրի միջին ջերմաստիճանը և դրա օգտագործման եղանակները:

Ըստ մասնագետների, երբ քաղաքային տաք օդը բարձրանում է, այն ցածր ճնշման շերտ է ստեղծում երկրագնդին մոտ: Սա ներծծում է շրջակա գյուղական շրջանների ավելի սառը օդը:

Գործընթացը մեծապես պայմանավորված է քաղաքի չափերով և արվարձանների հողածածկույթով: Առավելագույն արդյունք ստանալու համար նման գոտու լայնությունը պետք է լինի քաղաքի տրամագծի առնվազն կեսի չափով, պարզաբանել են հետազոտողները։ Այսկերպ, քաղաքում միջին ջերմաստիճանը կարող է նվազել 0,5°C-ով։

«Մենք պարզեցինք, որ քաղաքների գերտաքացումը առավելապես մեղմվում է գյուղական հողահատվածների միավորման, քաղաքի շուրջ եղած անտառների մեծ քանակության և բազմաթիվ փոքր ջրամբարների փոխարեն սակավաթիվ մեծ լճերի առկայության շնորհիվ», - նշում է հոդվածի ավագ հեղինակ, Ավստրալիայի Սուրեյի համալսարանի պրոֆեսոր Շիցզե Ցաոն: