Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 20 տարուց ավելի զավթած տարածքներից հեռացվում են ցանկապատները, զրուցատաղավարներն ու ավտոտնակները, որոնց փոխարեն կառուցվելու են ճեմուղիներ, հանգստի գոտիներ ու խաղահրապարակներ:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 30 բակային տարածք:
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:





























