Այս տարի դեկտեմբերին Հայաստանում ջերմաստիճանը 1-3 աստիճանով ցածր կլինի բազմամյա միջին արժեքից: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում:
Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից եւ ներկայացնում դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը ու ամսական կանխատեսումը։
2011 թ. դեկտեմբեր ամսվա կլիմայական կանխատեսումը հետեւյալ պատկերն ունի.
Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-3 աստիճան, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15...26 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր,Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -6...-8 աստիճան, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...55 մմ ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Լոռի
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-4 աստիճան, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ:(նորման` 19...20 մմ): Լեռնանցքներում առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Տավուշ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...+1 աստիճան, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 21...23 մմ ):
Վայոց Ձոր
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1...-3 աստիճան, լեռնային շրջաններում` -6...-8 աստիճան, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 28...35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ :
Սյունիք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 0...3 աստիճան, լեռնային շրջաններում` -3...-5 աստիճան, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից:: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15...27 մմ, լեռնային շրջաններում 19...54 մմ ): Աանձին օրերի սպասվում է մառախուղ:
Երեւան
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-3 աստիճան, որը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչեւ 3...5 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչեւ -10...-12 աստիճան, բարձրադիր մասերում մինչեւ -8...-10 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-13 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 10...11 աստիճան): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Նշենք, որ Հայաստանում առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002 թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչեւ -14... -15 աստիճան, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -32 աստիճան: Իսկ առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թթ, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21...+22 աստիճան (Երեւան, Արտաշատ, Արմավիր), արեւելքում` +24...+26 աստիճան (Շնող, Բագրատաշեն, Կապան):




























