Առաջին անգամ Հայաստանում  անցկացվել է  ավանդական ժողովրդական կերակրատեսակների «Ոսկե շերեփ» մրցանակաբաշխությունը, որը կայացել է Երեւանում: Մասնակցել են խոհարարներ Անգլիայից, Վրաստանից, Ռուսաստանից ու նաեւ Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից, որտեղ հաղթող է ճանաչվել գյումրեցի խոհարար Հրաչյա Թորոսյանը:

Նա հաղթող է ճանաչվել 231 միավորով եւ արժանացել գլխավոր մրցանակին` ոսկե շերեփին:

Այս մրցույթում հաղթելուց հետո նա անդամագրվել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» կազմակերպությանը, որը հիմնել են հայ խոհարարները, իսկ նպատակը հայկական խոհանոցի ավանդույթները պահպանել ու զարգացնելն է: «Գիտեք հիմա Գյումրիում մեկ կամ երկու հայկական խոհանոց կա, շատ են հատկապես վրացականը, շրջեք թեկուզ Երեւանում…մեր նպատակը մերը պրոպոգանդելն է»,-ասել է Հրաչյա Թորոսյանը:

Նշենք, որ մրցույթը կազմակերպվել է «Խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի կողմից` Սփյուռքի նախարարության աջակցությամբ: