Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 277-ի, գրում է The Times of India պարբերականը՝ վկայակոչելով նահանգի առողջապահության դեպարտամենտի տվյալները։
Ավելի վաղ հայտնի էր մահվան 163 դեպքի մասին։ Վիրավորվել է ավելի քան 200 մարդ։ Կերալայի իշխանությունները հաստատել են, որ 227 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Հնդկաստանի հարավային Կերալա նահանգի Վայանադի շրջանում երկու օր տևած հորդառատ անձրևներից հետո չորս ժամվա ընթացքում 3 սողանք է տեղի ունեցել։ Դեպքի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, որին ներգրավված են զինվորականներ, ռազմաօդային ուժերի տեխնիկա և որոնողական շներ։ Սողանքները քանդել են բազմաթիվ տներ, ավերել ճանապարհներ ու կամուրջ։





























