Իսպանիայի ազգային ոստիկանությունը կասեցրել է խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկի գործունեությունը, որը զբաղվում էր Սիրիայից և Ալժիրից միգրանտների մաքսանենգ տեղափոխմամբ։ Այս մասին ասվում է թագավորության իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։
Նրանց տեղեկությամբ, գործողությունը տեղի է ունեցել Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) հետ համագործակցությամբ։ Խմբավորման անդամները կասկածվում են Ալժիրում վարձակալված արագընթաց մոտորանավակներով մոտ 1 հազար միգրանտների անօրինական ճանապարհով Իսպանիա տեղափոխելու մեջ։
Ենթադրվում է, որ կասկածյալներն իրենց գործունեությունից կարող էին ստանալ ավելի քան 1,5 մլն եվրո։ Գործողության ընթացքում 21 մարդ է ձերբակալվել։





























