ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը դադարեցրել է պատգամավորական լիազորությունները։

NEWS.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ Գուրգեն Արսենյանի կողմից ստացել են դիմում` պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Պատգամավորական ցուցակում հաջորդը Արմենուհի Ղազարյանն է։ Արմենուհի Ղազարյանն Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում:

Նշենք, որ Գուրգեն Արսենյանը, ըստ շրջանառվող լուրերի, ՌԴ-ում դեսպանի պաշտոնում կփոխարինի Վաղարշակ Հարությունյանին: