Թայվանի պաշտպանական ընդհանուր բյուջեն հաջորդ տարի կհասնի նոր առավելագույնին՝ 647 միլիարդ թայվանական դոլարի (19,74 միլիարդ ԱՄՆ դոլար), քանի որ կղզին ձգտում է ժողովրդավարական գործընկերների հետ զարգացնել պաշտպանական կարողությունները և համագործակցությունը, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի հայտարարել է կղզու առաջնորդ Լայ Չինգ-տեն:
«Մենք հավատարիմ ենք ինքնապաշտպանության ամրապնդմանը և ժողովրդավարական գործընկերների հետ համագործակցության խորացմանը՝ հանուն խաղաղության և բարգավաճման», - ասված է հայտարարության մեջ:
Թայվանի կառավարությունն ավելի վաղ առաջարկել էր 2024 թվականին պաշտպանական ծախսերի ընդհանուր ծավալը հասցնել 606,8 միլիարդ թայվանական դոլարի:





























