Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման գլխավոր առաջնորդ Յահյա Սինվարը պաղեստինյան խմբավորման կողմից իր նոր ղեկավար է նշանակվել՝ Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո, հայտնել է Al Jazeera-ն։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հուլիսի 31-ին հայտարարել է, որ իր քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանի իր նստավայրի վրա իսրայելական հարձակման հետևանքով։

Հանիեի մահվան մասին հայտնել է նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ ԻՀՊԿ կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ սպանվել է նրա թիկնապահներից մեկը։