Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) կազմակերպում է ռադիո ռեպորտաժների, պատմությունների, ակնարկների լրագրողական մրցույթ` նվիրված Հայաստանում երիտասարդության խնդիրներին:

Մրցույթի նպատակը Երեւանից դուրս բնակվող երիտասարդներին աջակցելն է` նպաստելով ժողովրդավարական պատասխանատվության ձեւավորմանը, ինչպես նաեւ Հայաստանում երիտասարդության հիմնական խնդիրների նպատակային եւ համապարփակ լուսաբանմանը:

Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան ռադիոկայանները ներկայացնող լրագրողներն ու անկախ ռադիոթղթակիցները:

Նյութերը կարող են ներկայացվել մինչեւ 2011 թ. դեկտեմբերի 19-ը, ժամը 17:00: