ՀՀՇ նախկին նախագահ, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը շուտով պաշտոնապես կհամալրի ԵԿՄ-ի շարքերը: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները եւ հավատացնում, որ շուտով պաշտոնապես այդ մասին կհայտարարվի:
«Ազատ դեմոկրատներից»-ից ԵԿՄ-ին կմիանան նաեւ այլ անդամներ, սակայն ներկա պահին դեռ ճշտվում են, թե կոնկրետ ովքեր:
Հիշեցնենք, որ Արարատ Զուրաբյանը մասնակցել է Արցախյան պատերազմին եւ կռվել Երեւանի Սպանդարյանի շրջանի ջոկատում:
Նա երկար տարիներ եղել է ՀՀՇ վարչության նախագահը, նաեւ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետը:
Շուրջ երկու տարի առաջ ՀԱԿ-ում առաջ եկած հակասությունների հետեւանքով, Ա. Զուրաբյանը եւ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը դուրս եկան ՀՀՇ-ից, եւ ստեղծեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:




























