Հարավային Կորեայում լույս է տեսել Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված մենագրությունը կորեերեն լեզվով («Հայոց ցեղասպանություն», Կորեա, 2011, 196 էջ), 500 տպաքանակով:

Աշխատությունը կորեերեն է թարգմանվել անգլերեն բնագրից: Աշխատությունը ժամանակին հրատարակվել է նաեւ գերմաներեն, ռուսերեն ու ֆրանսերեն: Այն արդեն թարգմանվել է ռումիներեն եւ լույս կտեսնի գալիք տարվա սկզբներին:

Պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանը հեղինակ է Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներին նվիրված բազմաթիվ մենագրությունների եւ գիտական հոդվածների, այդ թվում եւ «Հայոց ցեղասպանություն. Հայասպանությունը - ամենացեղասպան ցեղասպանություն. Աշխարհի տասը լեզուներով» կոթողային աշխատությունը: