Երեւան քաղաքի Տիգրան Մեծի-9 հասցեում գտնվող 702.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքն ուղղակի վաճառքի ձեւով կօտարվի «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությանը: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի` հարցը ներառված է կառավարության դեկտեմբերի 1-ի նիստի օրակարգում: Նշենք, որ այդ հայրենակցական միությունը գրանցված է այդ նույն հասցեում, այդտեղ է նրանց գրասենյակը:
Կառավարության կողմից գույքը գնահատված է 258 մլն դրամ (մոտ 680 հազ. դոլար), սակայն վաճառքը կիրականացվի 180 մլն դրամով (մոտ 500 հազ. դոլար), որի մեջ կներառվի նաեւ 320 քառ. մետր հողամասը:
Հատկանշական է, որ այդ հողամասի 1 ք.մ.-ի կադաստրային արժեքը գնահատվել է 39 հազ. դրամ: Այլ խոսքով` կառավարությունը որոշակի զեղչ է կատարել այդ հայրենակցական միությանը, սակայն վերջինս պարտավորվել է առաջիկա 2 տարում 90 մլն դրամի ներդրում կատարել:
Գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում:




























