Վրաստանում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել անձնական գաղտնիքները հրապարակելու գործով, ըստ NewsGeorgia-ի՝ հայտնել է Վրաստանի Հատուկ քննչական ծառայությունը։

Քննիչների տվյալներով՝ Թուրքիայի 45-ամյա քաղաքացին հանդիպել է Վրաստանի 25-ամյա քաղաքացուհու հետ։ Սիրավեպը տևել է մի քանի ամիս, ընդ որում տղամարդը գաղտնի տեսագրել է իրենց հանդիպումները։

Երբ աղջիկը որոշել է դադարեցնել հարաբերությունները, տղամարդը սոցիալական ցանցերի միջոցով նրա հարազատներին ու ընկերներին ինտիմ տեսագրություններ է ուղարկել։

Նա միաժամանակ կնոջ անունից կեղծ էջեր է ստեղծել սոցիալական ցանցերում և հրապարակել դրանցում ինտիմ լուսանկարներ և տեսանյութեր՝ հանրությանը հասանելի դարձնելու նպատակով։ Նա նախկին սիրուհու անունից նամակագրության մեջ է մտել անհայտ անձանց հետ և հայտնել նրա կոնտակտային տվյալները։ Այս ամբողջ պատմությունը տևել էերեք տարի՝ 2022 թվականից մինչև 2024 թվականը։

Մեղադրյալին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով՝ անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների չարամիտ օգտագործում։