Ռուսական ռազմական բլոգերները նշել են, որ ուկրաինական զորքերը աննշան են խորացել Կուրսկի մարզում, տեղեկացրել է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW)։
«Ուկրաինական «Суспільне» պարբերականն օգոստոսի 14-ի տեղեկացրել է, որ իր աղբյուրները հայտնել են, որ ուկրաինական զորքերի առաջխաղացման տեմպերը Կուրսկի մարզում դանդաղել են ռուսական դիմադրության ուժեղացման պատճառով։
Ռուսական ռազմական բլոգերները նշում են, որ ռուսական զորքերն աստիճանաբար կայունացնում են ճակատի գիծը»,- նշվել է ISW-ի հաշվետվությունում։
Ուկրաինական զորքերն առաջ են շարժվել Կրասնոօկտյաբրսկում։
«Օգոստոսի 13-ին հրապարակված գեոլոկացիան կադրերում երեւում է, թե ինչպես են ուկրաինական զորքերը գործում արեւելյան Ժուրավլիում, ինչը մատնանշում է այն մասին, որ ուկրաինական զորքերն առաջ են շարժվել բնակավայրի արեւելյան մասում։ ՌԴ ՊՆ-ն եւ ռուսական այլ աղբյուրներ հաստատել են, որ ռուսական զորքերը հետ են մղել ուկրաինական գրոհները Սկրիլյովկայի, Լեւշինկիի, Սեմյոնովկայի եւ Ալեքսեեւյան շրջաններում։ «Ահմաթ» չեչենական ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովը հայտնել է, որ ուկրաինական զորքերը չեն վերահսկում Սուջան, այստեղ շարունակվում են մարտական գործողությունները, նշվել է հաշվետվությունում։
Այնուհետեւ ISW-ն վկայակոչում է օգոստոսի 13-ին եւ 14-ին հրաարակված գեոլոկացիոն կադրերը, որոնք ցույց են տալիս, որ ուկրաինական զորքերը «գործում են առավելագույնս առաջ շարժվելու շրջանակում, եւ որ ուկրաինական զորքերը շարունակում են գործել Կուրսկի մարզի միջազգային սահմանին ավելի մոտ»։





























