Գերմանիայում հնագետները հայտնաբերել են ավելի քան 1500 հատ միջնադարյան արծաթե մետաղադրամ:

«Այս գտածոն 1949 թվականից ի վեր Ֆրայբուրգի տարածաշրջանի ամենախոշոր գանձն է»,- Live Science-ին հայտնել է Շտուտգարտի պետական ​​հուշարձանների վարչության հնագետ Անդրեաս Հաասիս-Բեռները։

Ըստ Շտուտգարտի տարածաշրջանային խորհրդի հայտարարության՝ գտածոն, որը հայտնաբերվել է մայիսին, երբ բանվորները խողովակ էին գցում Գլոտերտալի մունիցիպալիտետի լողավազանի մոտ, գաղափար է տալիս՝ 650 տարի առաջ այս տարածքում ինչպիսին է եղել օգտակար հանածոների արդյունահանումը և ինչպիսի տեսք է ունեցել մետաղադրամը:

Դեռևս 1949 թվականին Ֆրայբուրգում հնագետները հայտնաբերել են մոտ 5000 հատ մետաղադրամ, որոնք թվագրվում են մոտ 1280-ականներին:

Ֆրայբուրգը հիմնադրել է դքսական Զահրինգեր (Zähringer) դինաստիան, որը կառավարել է մոտավորապես 1120-1218 թվականներին։

Երբ Զարինգերների դինաստիան դադարեց գոյություն ունենալ, քաղաքն անցավ Ուրախի տան (Grafen von Urach) տիրապետությանը։