100-ամյա ամերիկուհին պատմել է իր երկարակեցության գաղտնիքի մասին։ Անահայմ քաղաքի բնակչուհի Մերի Էնն Ռոջերսը տոնել է իր 100-ամյա հոբելյանը։ Այդ մասին գրել է ABC 7-ը։

Չնայած տարեց հասակին՝ ամերիկուհին վերջերս թարմացրել է վարորդական իրավունքը եւ իր պատվին կազմակերպված երեկույթին եկել է մեքենայով։ Բացի այդ, նրա ընկերների եւ հարազատների խոսքով՝ Ռոջերսը նախկինի պես ակտիվ կենսակերպ է վարում, սիրում է եփել եւ զբաղվել այգեգործությամբ։

Իր երկար կյանքի ընթացքում Ռոջերսը ծնել եւ մեծացրել է 11 երեխա։ 19 տարեկանում նա կամավորագրվել է ԱՄՆ ռազմածովային ուժերում եւ մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտական գործողություններին։ Ռոջերսը իր երկարակեցության գաղտնիքը համարում է մեկ գավաթ գարեջուրը, որը նա խմում է երեկոյան ժամը 5-ին։