Ջորջիա նահանգի քաղաքացիական իրավունքի շարժման առաջնորդ, կոնգրեսական Ջոն Լյուիսի մեծ բրոնզե արձանը կանգնեցվել է այն նույն տեղում, որտեղ ավելի քան 110 տարի կանգնած էր Համադաշնության հուշարձանը (ապամոնտաժվել է 2020թ.), տեղեկացրել է NBC News-ը։
Արձանի բարձրությունը (հեղինակ՝ Բեզիլ Ուոթսոն), 3,7 մետր է։ Լյուիսը հայտնի էր քաղաքացիական իրավունքի համար պայքարի առաջնագծում լինելով։
Դեկալբ օկրուգում, որտեղ Համադաշնության արձանը կանգնած էր ավելի քան հարյուր տարի, ցուցարարները կոչ էին անում հանել այն՝ «լուրջ խնդիր» անվանելով։
Հուշարձանը կանգնեցված էր «Համադաշնության միավորված դուստրեր» կազմակերպության կողմից 1908թ.։ Այն ոստիկանության դաժանության եւ ռասայական անարդարության դեմ բողոքի օջախներից մեկն էր ոստիկանների կողմից Մինեապոլիսում Ջորջ Ֆլոյդի սպանվելուց հետո։
Այդ ժամանակ Դեկեյտեր քաղաքի իշխանությունները դիմել էին Ջորջիա նահանգի դատավորին՝ խնդրելով հուշարձանի ապամոնտաժման որոշում կայացնել, որը հաճախ ենթարկվում էր վանդալիզմի, հայտնելով, որ նա սպառնալիք է դարձել հանրային անվտանգության համար։
Հարավային նահանգների համադաշնությունը ստեղծվել է 1862թ. Ամերիկայի Միացյալ Նահանգներից 13 հարավային ստրկատիրական նահանգների դուրս գալու արդյունքում։ Համադաշնային նահանգները (ԱՄՆ հարավ) եղել են Միացյալ Նահանգների հակառակորդը ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի ժամանակ։
Համադաշնությունը գոյությունը դադարեցրել է Քաղաքացիական պատերազմում պարտության մատնվելուց հետո 1865թ., երբ ստրուկները, հիմնականում աֆրիկյան ծագման, ազատություն ստացան։





























