Իսրայելում կոկորդիլոսը հարձակվել է Աստվածաշնչյան կենդանաբանական այգու աշխատակցի վրա, տեղեկացրել է Times of Israel-ը։

Իրարանցումը նկատած պահապանը կրակել է կոկորդիլոսի վրա, ինչը, հավանաբար, փրկել է աշխատակցի կյանքը, տեղեկացրել է ոստիկանությունը կիրակի օրը։ Կոկորդիլոսին օգնություն է ցուցաբերվել կենդանաբանական այգու անասնաբույժի կողմից, բայց ավելի ուշ նշվել է, որ նա սատկել է ստացած վերքերից։

Նշվել է, որ տուժածը ծանր վիճակում է Էյն Քերեմի «Հալասա» բժշկական կենտրոնում։

Հիվանդանոցում հայտնել են, որ 45-ամյա պացիենտը ենթարկվել է ինը ժամ տեւած վիրահատության եւ այժմ սեդատիվ բուժման մեջ է եւ միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին։