Առագաստանավը, որի վրա, ենթադրաբար օտարերկրյա զբոսաշրջիկներ էին, խորտակվել է Սիցիլիայի ափերի մոտ երկուշաբթի վաղ առավոտյան, մեկ մարդ զոհվել է, 6 հոգի՝ անհետ կորել, տեղեկացրել է АР-ը։

15 մարդ փրկվել է 49 մետրանոց առագաստանավից, բայց 6 հոգի համարվում է անհետ կորած, տեղեկացրել է Իտալիայի հրշեջ-փրկարար ծառայության ներկայացուցիչ Լուկա Կարին։

Նրա խոսքով՝ պատահարի վայրում են գտնվում ուղղաթիռ եւ ափային պահպանության ու հրշեջ-փրկարարական ծառայության փրկարար նավակները, իսկ սուզակները հայտնաբերել են խորտակված նավը 50 մետր խորությունում։ Նավը շրջվել է ժամը մոտ 05.00-ին Պորտիչելո նավահանգստի մոտ։

Տեղի ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ գիշերն այդ շրջանում ուժեղ փոթորիկ է եղել։

Il Giornale de Sicilia թերթը գրել է, որ առագաստանավը նավարկում էր բրիտանական դրոշի ներքո, նավի վրա հիմնականում բրիտանացի ուղեւորներ էին, ինչպես նաեւ Նոր Զելանդիայի, Շրի Լանկայի, Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի քաղաքացիներ։