ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի երեկոյան ծրագրային ելույթով հանդես է եկել Չիկագոյում, Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում։ Նա նախկին նախագահին անվանել է «լուզեր» եւ աջակցություն հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսին, տեղեկացրել է The Times-ը։
Բայդենը հայտնել է, որ նոյեմբերյան ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը նորից հայտնվել է սպառնալիքի առջեւ։
«Մենք փրկեցինք դեմոկրատիան 2020թ., եւ հիմա պետք է փրկենք այն 2024թ.», -ասել է նա։ «Ամերիկան եղել եւ միշտ կմնա հնարավորությունների երկիր»։
ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ Հարիսը եւ փոխնախագահի թեկնածու Ուոլցը «կպահպանեն երկիրը», եւ որ ինքը «լավագույն կամավորն է» նրանց ընտրապայքարում։
Նրա խոսքով՝ ինքը մեծ լավատեսությամբ է նայում Ամերիկայի ապագային, քան երբ Սենատ էր ընտրվել 29 տարեկանում։
«Մենք Միացյալ Նահանգներն ենք,- ասել է Բայդենը։- Անհնար որեւէ բան չկա, երբ մենք դա անում ենք միասին»։





























