Ամերիկացի գյուտարար, միլիարդատեր Իլոն Մասկը Х-ի իր միկրոբլոգում հարցում է անցկացրել՝ հետաքրքրվելով սոցցանցի օգտատերերից, թե ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներից ում օգտին կքվեարկեն։
«Քանի որ շատերն էին հարցնում, մենք սուպեր ոչ գիտական հարցում ենք անցկացնում...
Ո՞ւմ օգտին կքվեարկեք»,- հարցը ձեւակերպել է Իլոն Մասկը։
Հարցման վերջին ադրյունքներից ելնելով, որոնք ուսումնասիրել է NEWS.am-ը, պատկառելի տարբերությամբ առջեւում է նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, որը հավաքել է սոցցանցի օգտատերերի ձայների 76 տոկոսը։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հավաքել է, համապատասխանաբար, մոտ 24 տոկոս։





























