Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերքել է այն պնդումները, թե Գերմանիան ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Ըստ կանցլերի՝ Կիևին աջակցություն ցուցաբերելու հարցում Բեռլինի դիրքորոշման մեջ «բացարձակապես ոչ մի անհուսալիություն» չկա։
Զարմացած եմ այս հարցի շուրջ բանավեճներից, հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարը։ 2025 թվականին Կիևին օգնելու նպատալով Գերմանիայի բյուջեում նախատեսվել է չորս միլիարդ եվրոյի հատկացում։





























