Միացյալ Նահանգները Կիևի հետ քննարկում է Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման երկարաժամկետ նպատակները։
Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի զինված ուժերի գործողությանը, ինչպես արդեն ասացի, նրանք ռուսական զինված ուժերին ակնհայտորեն ստիպեցին ի պատասխան մեծ ջանքեր գործադրել»,- ըստ Deutsche Welle-ի՝ նշել է Ռայդերը։
Նա հավելել է, որ հարձակումն ապացուցեց ուկրաինացիների կրեատիվությունն ու մարտական վարպետությունը:
Ռայդերը հայտարարել է, որ Ռուսաստանը փոքրաթիվ ուժեր է տեղափոխում Կուրսկի մարզ՝ պատասխան հարվածներ հասցնեու նպատակով։
«Ընդհանուր առմամբ, ես կասեի, որ Ռուսաստանը դժվարությամբ է արձագանքել, և այս առումով կարելի է որոշակի հաջողություններ տեսնել Ուկրաինայում»,-ընդգծել է Պենտագոնի մամուլի քարտուղարը:





























