Սուդանում հունիսին սկսված անձրևային սեզոնի հետևանքով առաջացած հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները 114 մարդու մահվան պատճառ են դարձել, վիրավորվել է 281 մարդ, ըստ news.cn-ի՝ հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Երկրի տասը նահանգներում բնական աղետներից տուժել է ընդհանուր առմամբ 27 հազար 278 ընտանիք և 110 հազար 278 մարդ։
Օգոստոսի 10-ին նախարարությունը հաղորդել է հունիս և հուլիս ամիսներին ինը նահանգներում ջրհեղեղների և անձրևների հետևանքով 53 մահվան և 208 վիրավորների մասին:





























