Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ը անջատվել է համակարգից։ Հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից:
Այս պահին էլեկտրաէներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։
Կատարվածի պատճառները ուսումնասիրվում են և կտրվի լրացուցիչ պարզաբանում։
Ավելի վաղ ՀԷՑ-ից հայտնել էին, որ այսօր՝ ժամը 21:54-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։





























