Հայ առաքելական եկեղեցին դեկտեմբերի 3-ին, տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչների` սուրբ Թադեոս եւ սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը:

Տոնի առիթով, դեկտեմբերի 2-ին, երեկոյան ժամերգությանը եւ նախատոնակին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն եւ մինչեւ հաջորդ օրվա երեկոյան ժամերգություն կմնան Մայր Աթոռի Գանձատանը պահվող սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:

Դեկտեմբերի 3-ին, Մայր Տաճարում կմատուցվի սուրբ պատարագ: Այս ընթացքում հոգեւորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը հնարավորություն կունենան իրենց խոնարհումը բերել առաքյալների մասունքներին: