Մալայզիայի քարանձավները հետազոտող հնագետները հիդրոէլեկտրական ջրամբարի կառուցման պատճառով ջրհեղեղի նախաշեմին, հայտնաբերել են ավելի քան մեկ տասնյակ նախապատմական գերեզմաններ, որոնք, նրանց կարծիքով, մինչև 16 հազար տարվա վաղեմություն ունեն, հայտնում է Live Science-ը։
Կուալա Լումպուրից մոտ 215 կիլոմետր հյուսիս՝ հեռավոր Նենգիրի հովտի քարանձավները ստորջրյա կդառնան, եթե 2027 թվականի կեսերին ջրամբարը լցվի, ինչպես նախատեսված էր, ստեղծելով 53 քառակուսի կիլոմետր տարածքով լիճ, որը կսնուցի 300 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայանը: Մալայզիայի ազգային համալսարանի հնագետ Զուլիսկանդար Ռամլին LiveScience-ին պատմել է, որ կմախքների մեծ մասը, ըստ երևույթին, պատկանում են տարածաշրջանի նախանեոլիթյան մշակույթին:
Գիտնականներից ոմանք ենթադրում են, որ դա Հոա Բին հայթայթող որսորդների մշակույթի մի ճյուղն էր, որոնք պատրաստում էին Հարավարևելյան Ասիայի այլ մասերում հայտնաբերված բնորոշ քարե գործիքները՝ հարավարևմտյան Չինաստանից մինչև Ինդոնեզիա:
Նենգիրի հովտում պեղումները ղեկավարող Ռամլին պատմում է, որ իր թիմը հայտնաբերել է 13 կրաքարային քարանձավների չորս տեղանքում թաղված 16 մարդու կմախք:
Ռամլին նշում է, որ 15 կմախք թաղվել է կռացած կամ «ամբողջովին կուչ եկած» դիրքով, ինչը ցույց է տալիս տարածաշրջանում թաղման նախանեոլիթյան շրջանը: Սակայն մյուս կմախքը թաղված էր ձգված դիրքով, և քարանձավի նստվածքային շերտերի թվագրումը, ներառյալ ռադիոածխածնային թվագրումը, ենթադրում էր, որ այն առաջացել է մոտ 6000 տարի առաջ՝ նեոլիթյան ժամանակաշրջանում:
16 կմախքներից բացի, հնագետները քարանձավներից հայտնաբերել են ավելի քան 71 հազար նախապատմական արտեֆակտ: Դրանցից շատերը մշակված քարե գործիքների բեկորներ են, սակայն հնագետները հայտնաբերել են նաև հազարավոր խեցեղեն իրեր և քարե զարդեր։





























