GIS համակարգում տեսանելի կդառնա նաև Երևանում առկա ինքնակամ շինությունների տեղադիրքը: Այս մասին նշվեց այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ դա հնարավորություն կտա ըստ խտության, մասնավորապես բնակելի տների առումով, հասկանալ թաղամասային ինչ առաջնահերթություններով անդրադառնալ դրանց օրինականացմանը:





























