Երկու մարդ մահացել, հինգ հոգի տուժել է Լիդո դի Կամայորե (Տոսկանա) ծովափնյա քաղաքում մեքենայի վրաերթից։ Ինչպես տեղեկացրել է RAI News 24 հեռուստաալիքը, մեքենան բրազիլացի կին էր վարում։
Սկզբում, անցնելով կարմիր լույսի տակով, նա խփել է երկու կնոջ, ենթադրաբար՝ գերմանացի 20-ամյա զբոսաշրջիկ աղջիկների։ Հետո, նորից կանգ չառնելով լուսանցույցի տակ, նա խփել է եւս հինգ հոգու։ Մեքենան կանգնել է միայն այն բանից հետո, երբ բախվել է այլ մեքենաների։ Վարորդը եւս ուղարկվել է հիվանդանոց՝ ալկոհոլի եւ թմրանյութերի թունաբանական քննության համար։





























