Ակնկալվում է, որ The Beatles-ի Համբուրգում հյուրախաղերի պայմանագրի բնօրինակն աճուրդում կվաճառվի 30,000 ֆունտ ստերլիգով, հայտնում է Pa Media-ն:
Թմբկահար Փիթ Բեսթը առաջին անգամ ելույթ է ունեցել Star-Club-ում 1962 թվականի ապրիլի 13-ից մայիսի 31-ը՝ իր վարպետությունը կատարելագործելու նպատակով արևմտագերմանական այս քաղաք կատարած նախորդ ուղևորություններից հետո: The Beatles-ը ելույթ է ունեցել նոր ակումբի բացմանը, որը տեղավորում էր 2000 մարդ։
Երբ Beatles-ը վերադարձավ 1962 թվականի նոյեմբերին, թմբկհար դրձավ Ռինգո Սթարը, քանի որ նրանց մենեջեր Բրայան Էփշտեյնը երեք ամիս առաջ աշխատանքից ազատել էր Բեսթին։
Նոյեմբերի 1-ից 14-ը Համբուրգում կեցության և ելույթների պայմանագրով նախատեսված էր, որ խումբը համերգներվ հանդես կգա օրական երեք ժամ, յուրաքանչյուր ելույթից հետո մեկ ժամ ընդմիջումով։ The Beatles-ը շարունակում էր ելույթ ունենալ շաբաթական յոթ օր՝ խմբի յուրաքանչյուր անդամին 600 գերմանական մարկ շաբաթական վճարով։





























