Ընդհանուր առմամբ 95 կիլոգրամ կոկաին տոպրակներում հայտնաբերվել է բանանի տուփերում Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային նահանգի զեղչված մթերային խանութի տասնմեկ մասնաճյուղերում՝ Մյոնխենգլադբախ, Դույսբուրգ և Կրեֆելդ քաղաքներում, ինչպես նաև Վիերսենի, Հայնսբերգի և Նոյսի շրջաններում, հայտնել է Մյոնխենգլադբախի դատախազությունը և ոստիկանությունը, գրում է DW-ն։
Իրավապահ մարմինները սև շուկայում հայտնաբերված կոկաինի բեռների արժեքը գնահատում են ավելի քան 7 միլիոն եվրո։ Հայտնի է, որ բանանի բեռները, որոնց մեջ եղել են թմրանյութի փաթեթներ, ժամանել է Հարավային Ամերիկայից։ Ոստիկանությունն ու դատախազությունը կարծում են, որ այս խմբաքանակը սխալմամբ հայտնվել է սուպերմարկետների ցանցում, որի անունը չի նշվում գերատեսչությունների համատեղ մամուլի հաղորդագրությունում։ Կոկաինի մաքսանենգության հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։ Ներկա պահին առկա տեղեկությունների համաձայն՝ բանանի բեռը սկզբում ծովով հասել է Անտվերպենի նավահանգիստ։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանությունը սեպտեմբերի 10-ին հաղորդում է ստացել Մյոնխենգլադբախի երկու խանութներում մրգատուփերի մեջ կասկածելի փաթեթավորման մասին։
Սա առաջին դեպքը չէ, երբ Գերմանիայում բանանի տուփերում կոկաին են հայտնաբերում։ Նման միջադեպ տեղի է ունեցել 2015 թվականին՝ նաև սուպերմարկետների ցանցում և նույն դաշնային նահանգում, ինչպես նաև հարևան Ներքին Սաքսոնիայում։ Խոսքը նույն մանրածախ ցանցի մասին է, թե այս պահին չի նշվում։
Գերմանական սուպերմարկետներում բանանի արկղերի միջից 95 կգ կոկաին է հայտնաբերվել

Հասանելի է
русский



























