Ուզբեկստանի դատարանը տեղացի կնոջը դատապարտել է 5 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում՝ իր 13-ամյա դստերը բնակարան գնելու համար 25 հազար դոլարով վաճառելու փորձի համար, հաղորդում է երկրի Գերագույն դատարանի մամուլի ծառայությունը։
Ըստ մամուլի ծառայության՝ Կաշկադարյա շրջանի 41-ամյա բնակիչը որոշել է վաճառել իր երեք երեխաներից մեկին՝ 13-ամյա աղջկան՝ Սամարղանդում բնակարան գնելու համար, որտեղ նա աշխատում էր։ Կնոջը ոստիկանները բռնել են 25 հազար դոլարի գործարք կատարելիս։
«Դատարանը ամբաստանյալին մեղավոր ճանաչեց և նրան դատապարտեց հինգ տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում», - ասաց դատարանի ներկայացուցիչը: Կինը մեղավոր է ճանաչվել «18 տարեկանից ցածր մարդկանց թրաֆիքինգ» հոդվածով։ Այս հոդվածով առավելագույն պատիժը մինչև 12 տարի ազատազրկումն է։
Դատարանի որոշմամբ մնացած երեք երեխաներն էլ տեղափոխվել են պետական խնամակալության, հավելում են մամուլի ծառայությունից։

Հասանելի է
русский



























