Բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հայազգի տենոր Արսեն Սողոմոնյանը հայրենիքում հանդես կգա համերգով:

«Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու բացառիկ երաժշտական իրադարձությանը՝ Արսեն Սողոմոնյանի «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ» համերգին, որը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Դիրիժոր՝ Անտոնելլո Ալեմանդի (Իտալիա)

Տոմսեր առկա են առցանց

Կամ այցելե՛ք համերգասրահի տոմսարկղ

Տեղեկությունների համար՝ +374 77 677 226»,- գրել է նա: